Գեղեցիկ ելույթներ եք ունենում, ու մեղավորը էլի ռուսներն են․ Գեղամ Մանուկյանը՝ Քերոբյանին
ԱԺ հերթական նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ կաթնարդյունաբերության ոլորտում առկա խնդիրներին։
Դիմելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ նա ասաց, որ լուրջ խնդիրներ կան, և մենք զրկված ենք ՌԴ կաթնամթերք արտահանելու հնարավորությունից։
«Դուք միշտ գեղեցիկ ելույթներ եք ունենում, բայց ի վերջո, ե՞րբ է լուծվելու այդ թնջուկը։ Հասկանում եմ, որ խախտումներ են եղել։ Դուք եք ոլորտի պատասխանատուն, և խնդրում եմ հստակ պատասխանել՝ ե՞րբ է լուծվելու հարցը»,- նշեց նա։
Ի պատասխան՝ Քերոբյանն ասաց, որ սա ԵԱՏՄ առևտրի խոչընդոտ է։
«Արգելքը, որ տվել է ՌԴ-ն, հակասում է ԵԱՏՄ կանոններին։ Բացի այդ, բանակցություններ են վարվում, որ հասկանանք, թե ինչ ձևերով է հնարավոր հարցը լուծել։ Ժամկետ ես չեմ տա, աշխատում ենք»,- նշեց նա։
Գեղամ Մանուկյանն էլ արձագանքեց՝ փաստորեն, էլի մեղավորը ռուսներն են։
«ԱԺ այս դահլիճում, երբ կառավարությունն էլի թվերի մասին էր խոսում, Վահան Հովհաննիսյանը մի հարց հնչեցրեց՝ եթե ամեն ինչ այսքան լավ է, ապա ինչո՞ւ է այսքան վատ։ Հիմա նույն հարցն ինձ մոտ է»,- ասաց Մանուկյանը։
Վահան Քերոբյանն էլ առաջարկեց չդրամատիզացնել իրավիճակը։
Մանրամասները՝ տեսանյութում։