Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին

Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին

Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել Լեռնային Ղարաբաղի տարածքից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին։ Հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Գործընթացն արդեն սկսվել է։ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները միջոցներ են ձեռնարկում նախագահների որոշումները կյանքի կոչելու համար»,- «Ազերթաջ»-ին տված հարցազրույցում ասել է նա։