Ղրիմն արդեն տանն է, այժմ Մայր Ռուսաստանը դիմավորում է Դոնբասը․ Մարգարիտա Սիմոնյան

Ղրիմն արդեն տանն է, այժմ Մայր Ռուսաստանը դիմավորում է Դոնբասը․ Մարգարիտա Սիմոնյան

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Ղրիմի՝ Ռուսաստանի հետ միավորման ութամյակը։ Սիմոնյանը գրառման մեջ նշել է, որ երբևէ նման հպարտություն չէր զգացել:

«Ես այն ժամանակ շատ էի ուրախացել մեր մարդկանց համար, որոնք այդ բոլոր տարիներին ուզում էին ապրել իրենց հայրենիքում։ Սակայն գարունը չի կարող երկար ձգվել։ Հիմա արդեն գալիս է ռուսական ամառը։ Մայր Ռուսաստանը դիմավորում է Դոնբասը, որը հիմա դեռ շեմին է կանգնած։ Ղրիմն արդեն տանն է՝ վերջնական ու անշրջելի։ Եվ դա հիանալի է։ Թանկագին ղրիմցիներ, շնորհավորում եմ բոլորիդ»,-գրել է նա։