Ի՞նչ քայլեր է պատրաստվում անել ընդդիմությունը, փողոցային պայքարը կվերսկսվի՞

Ի՞նչ քայլեր է պատրաստվում անել ընդդիմությունը, փողոցային պայքարը կվերսկսվի՞

Ընդդիմությունը շարունակում է այս իշխանության դեմ պայքարը։ Այս պահին թեև ամեն ինչ արվում է միայն խորհրդարանի պատերից ներս, բայց, ըստ էության, փողոցային պայքարը վերսկսելու սցենարը ևս դիտարկվում է։ Այս պահին կոմիտեն մանիֆեստ է պատրաստում, որտեղ հստակ նշված է լինելու ճանապարհային քարտեզը, գործողությունների պլանն ու վարչապետի թեկնածուի անունը։ Այդ մասին այսօր MediaHub.am-ի «Քաղաքական կուլիսներ» հաղորդման շրջանակում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա հստակ ժամկետներ չնշեց, թե երբվանից կսկսվի փողոցային ընդվզումը՝ նշելով, որ ժամկետներ ներկայացնելն անշնորհակալ գործ է։

«Բայց գործընթացը եռում է»,- նկատեց Մինասյանը։

Ըստ նրա, եթե չհաջողվի «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չեղարկել, ապա նաև մանդատները վայր դնելու հարց կլինի։ Այդ փուլում փողոցային պայքարի մեկնարկն ավելի կարագանա։