Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ ԵՄ-ի հավասարության ռազմավարությունը տապալվել է. գերմանացի պաշտոնյա

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդյունավետ բանակցությունների համար։
Նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում․
«Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ Եվրամիության հավասարության ռազմավարությունը տապալվել է: Լեռնային Ղարաբաղում Բաքվի էթնիկ զտումներից հետո մենք պետք է քննարկենք Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, Հայաստանին աջակցենք օգնության մասշտաբային փաթեթով և հզորացնենք ԵՄ առաքելությունը»։