ՏԻՄ ընտրությունները` ՔՊ-ի դիրքերը թուլացնելու կարևոր հանգրվան

ՏԻՄ ընտրությունները` ՔՊ-ի դիրքերը թուլացնելու կարևոր հանգրվան

Հայաստանի 17 համայնքում սեպտեմբերի 25-ին համայնքապետի ընտրություններ են, այդ թվում՝ Սիսիանում, Քաջարանում, Չարենցավանում, Ալավերդիում։

ՀՀ քաղաքացիներն աշնանը շանս ունեն վերջապես ձերբազատվելու ՔՊ-ականների իշխանությունից՝ ՏԻՄ ընտրությունների միջոցով: Սյունիքում՝ Սիսիանում, Քաջարանում պետք է հաղթեն ոչ ՔՊ-ական ուժերը, քանի որ սյունեցիներն իրենց մաշկի վրա են զգացել ՔՊ-ականների իշխանության հետևանքները՝ Սյունիքում ադրբեջանական զորքեր են հայտնվել և անվտանգության մակարդակն ավելի է նվազել:

Մարզերում ՀՀ հպարտ քաղաքացիների կյանքը միայն վատթարացել է՝ սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական աղետալի իրավիճակ է, որի հեղինակները ՀՀ գործող իշխանություններն են:

Եթե ՀՀ քաղաքացիները ցանկանում են ապրել աղքատության ճիրաններում և ամեն տարի հազարներով արտագաղթեն հայրենիքից և տեսնեն, թե ինչպես են թուրքական և ադրբեջանական բիզնեսմենները գնում հայկական տնտեսությունը, ապա կարող են նորից ձայն տալ ՔՊ-ին:

ՔՊ-ն զրո վարկանիշ ունի մարզերում՝ նրանց միակ հույսը վարչական լծակներն են և «նախկինների» մասին հեքիաթները:

ՏԻՄ ընտրությունները ՔՊ-ի դիրքերը թուլացնելու կարևոր հանգրվան են՝ այդ շանսն ընդդիմությունն ու պետականամետ բոլոր ուժերը չպետք է բաց թողնեն: