Իրանական բեռնատարում հայտնաբերվել է մահացած տղամարդ․ Shamshyan

Իրանական բեռնատարում հայտնաբերվել է մահացած տղամարդ․ Shamshyan

Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 70/19 հասցեում կայանված բեռնատարում դի կա:
 
Գրել է «Շամշյանը»։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ապետ Արշակայնն ու Հայկ Պետրոսյանը: 
 
Պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է: 
 
Ոստիկաններն ու պարեկները իրանական համարանիշներով «Ֆոտոն» մակնիշի բեռնատարում հայտնաբերել են վարորդի մարմինը: 
 
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի է, ով հանկարծամահ է եղել: