«Արդեն պտի հեռացվեր», «Պետք ա ինքնակամ կախվի». քաղաքացիները պահանջում են Սուրեն Պապիկյանի հրաժարականը

«Արդեն պտի հեռացվեր», «Պետք ա ինքնակամ կախվի». քաղաքացիները պահանջում են Սուրեն Պապիկյանի հրաժարականը

Ողբերգական հրդեհից հետո, որը 15 զինծառայողի մահվան պատճառ դարձավ, օդում կախված հարցն է՝ հրաժարական կտա՞ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, թե ոչ:

Երեկվանից այս հարցադրումն անում են թե՛ քաղաքական գործիչներ ու քաղաքագիտական շրջանակները, թե՛ շարքային քաղաքացիները:

MediaHub-ը նախօրեին հարցում էր անցկացրել մայրաքաղաքի փողոցներում, ու քանի որ հարցադրումը գնալով ավելի ակտուալ էր դառնում, հատկապես դժգոհությունների այն ֆոնին, որ Սուրեն Պապիկյանը ոչ միայն չմեկնեց Գեղարքունիքի մարզ, որպեսզի տեղում ծանոթանա կատարվածին, այլ անգամ երեկ չայցելեց Այրվածքաբանության կենտրոնում բուժում ստացող զինծառայողներին: Նրանցից երկուսը, հիշեցնենք, վերակենդանացման բաժանմունքում են:

Ի դեպ, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս չի այցելել վիրավորում ստացած զինծառայողներին ու մեկնել գործուղման: 

MediaHub-ը նաև ֆեյսբուքյան իր էջում իր ընթերցողների շրջանում հարցում անցկացրեց՝ հասկանալու, թե քանի՞սն են կարծում, որ Սուրեն Պապիկյանը պետք է հրաժեշտ տա պաշտոնին: (Առաջ ընկնելով նշենք, որ, ըստ էության, այդպես կարծում են բոլորը, բացի Փաշինյանից, քանի որ Պապիկյանը շարունակում է այս պահին էլ պաշտոնավարել):

Ըստ մեր հարցման արդյունքների՝ գերակշիռ մեծամասնությունը կողմ է Պապիկյանի հրաժարականին, նրանց մեծ մասը նշում է, որ Պապիկյանն ի սկզբանե իր տեղում չի եղել և ՊՆ ղեկավարելը նրան վստահելը սխալ էր: Ավելորդ է ասել, որ ի սկզբանե այդ կարծիքին ենք եղել, հիմա էլ՝ առավել ևս:

Մի վերապահում. գուցե Պապիկյանի այս պաշտոնում հայտնվելը ոչ թե պատահականություն է կամ Փաշինյանի կողմից կադրեր ընտրելու հարցում դիլետանտության հետևանք, այլ միտումնավոր քաղաքականություն, որի գլխավոր նպատակը բանակը վերջնականապես կազմաքանդելն է: Ինչ խոսք՝ այս հարցում առաջընթացն ակնառու է: 

Ահա նաև մի քանի մեկնաբանություն օգտատերերից.

«Այո, եթե թասիբ ունի։ Բայց չի տա սրանք անթասիբ շներ են»..

«Մենակ հրաժարականը չի փրկի. Թող գնա մի տեղից իրան քցի իր նման գլխակերների հետ»....
«Ոչ միայն ինքը պետք է հրաժարական տա, այլ նաեւ իրենց ամբողջ խումտան նիկոլ փաշաեւի գլխավորությամբ...»

«Պատասխան տա.... նոր: Հրաժարական էլ միանշանակ պիտի տա, պատասխան տասնհինգ անմեղ Տղու համար. հրաժարականից հեշտ բան»....

«Պետքա ինքնակամ կախվի»...

«Արդեն պտի հեռացվեր»...

«Հանել պաշտոնից ու ցմահ ծառայի բանակին շատ խիստ պայմաներում»...

«Իհարկե,պարտադիր հրաժարական,բավականէ անտաղանդ ղեկավարի»...

«Հիմա մեր երկրում ամենակարևոր խնդիրը զինվորներին վերաբերող հարցերն են ,որոնք պետք է լուծվեն ամենաբարձր մակարդակով ,թե կացարանների կահավորանքը,թե զորամասերի կարգ ու կանոնը,թե սնունդը: Այն ամենը ինչ վերաբերում է մեր զինվորներին ,պետք է լինի ամենաբարձր մակարդակի և պետք է ղեկավարվի հագատար ու իր գործը լավ իմացող մարդկանց կողմից։ Դեպքերից հետո պաշտոնից հեռացնելով ոչ մի բան չի փոխվի,ոչ էլ մեր երեխեքին հետ կբերեք։

Ամեն ինչ պետք է արվի ժամանակին և օրենքին համապատասխան»…

«Իսկ ինչ օգուտ դրանով ետ չես բերի զինվորին,չես սփոփի որդեկորուս մորը,որ աչքը ջուր կտրած օրերն էհաշվում երեխային դիմավորելու»:

«Պապիկյանը ուսուցիչ է, ի՞նչ նախարար, ՀՀ֊ ում չկա՞ մի արժանի զինվորական, որ նշանակեն։ Որ լավ ուսուցիչ լիներ դպրոցում կաշխատեր, կարծեմ չի էլ ծառայել բանակում»։

«Պետք է ձերբակալվի»:

Սա մեկնաբանությունների մի մասն է միայն: Հայհոյանքները, բնականաբար, չենք ներկայացրել: