ՔՊ-ի հեռացումն՝ Արցախի փրկության մեկնակետ

ՔՊ-ի հեռացումն՝ Արցախի փրկության մեկնակետ

Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է: Այդ մասին հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Ողջ հայ ազգի համար Արցախը հայկական է և երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ ոչ մի կարգավիճակում, սակայն պետք է հարց ուղղել Փաշինյանին և ՔՊ-ականներին՝արդյոք նրանց համար ընդունելի է Արցախն Ադրբեջանի կազմում, թե ոչ: 

Ելնելով ՔՊ-ականների քայլերից՝ սկսած 2018թ.-ից նրանց համար թիվ մեկ խնդիրն իշխանության պահպանումն է ու ֆինանսական բարեկեցության ավելացումը, իսկ Արցախի հարցը նրանք «գցել» են ՌԴ-ի «ուսերին», իսկ իրենք մեկնում են ամառային արձակուրդ:

Ադրբեջանի նախագահն օրերս կրկին հայտարարել է, որ Արցախի հայերն երբեք չեն ունենալու որևէ կարգավիճակ, այսինք  Բաքուն պատրաստվում է էթնիկ զտումներ իրականացնել Արցախում, իսկ ապագայում նաև Սյունիքում:

ՔՊ-ականներն իհարկե ոչ մի կերպ չեն արձագանքելու իրենց բնորոշմամբ «կիրթ» Ալիևին: Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորն այսօր միայն ռուսական խաղաղապահներն են: Սակայն հայոց բանակն ու Արցախի ՊԲ-ն պետք է լինեն արցախահայության անվտանգության թիվ մեկ երաշխավորը, իսկ ՌԴ-ն՝ պետք է ռազմա-քաղաքական աջակցություն ցուցաբերի ՀՀ-ին:

ՔՊ-ականները չեն պատրաստվում պատերազմել Ադրբեջանի հետ հանուն Արցախի՝ նրանք դա բազմաթիվ անգամ ապացուցել են՝ դա նշանակում է, որ Արցախը հայկական պահելու, Սյունիքը փրկելու համար անհրաժեշտ է առաջին հերթին Երևանում իշխանությունից հեռացնել ՔՊ-ականներին:

Երևանի անվտանգությունը սկսվում է Արցախից՝ դա պետք է գիտակցեն ՀՀ քաղաքացիներն ու դուրս գան պայքարի՝ հակառակ պարագայում Արցախը միայնակ է մնալու ադրբեջանական զորքերի առջև:

 

Վահրամ Բագրատյան