ԵՄ երկրների ԱԳ ղեկավարները կքննարկեն նաև Հայասստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները

ԵՄ երկրների ԱԳ ղեկավարները կքննարկեն նաև Հայասստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները

ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը կքննարկի ընթացիկ զարգացումները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանին եւ Ադրբեջանին, հայտնել է Եվրոպական խորհուրդը։

Կքննարկվեն Ուկրաինայի զարգացումները, Մերձավոր Արեւելքում եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում վերջին զարգացումները, այդ թվում՝ Սիրիայում տիրող իրավիճակը։

Արտաքին հարաբերությունների խորհուրդը կարծիքներ կփոխանակի ԵՄ-Աֆրիկա հարաբերությունների վերաբերյալ։

Աշխատանքային ճաշի ընթացքում նախարարները կքննարկեն նաև Արեւմտյան Բալկաններում գործընկերների հետ ԵՄ հետագա փոխգործակցության ուղիները։