Ձեզ խաբում են քաղաքապետի այն թեկնածուները, որոնք ապառիկով կուսակցություն են վերցրել․ Անի Խաչատրյան

Սիրելի՛ երևանցիներ. այսօր, երեկ, դրանից առաջ բոլոր իշխանությունները սեփական գրպանն են գցել Հանրային հեռուստատեսությունը, և դա մենք երեկ տեսանք, երբ 14 ուժերից միայն մեկի ղեկավարը հնարավորություն ունեցավ 29 րոպե խոսել ու քարոզել իր սեփական թիմին։ Այդ մասին այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։ 

Ըստ Խաչատրյանի՝ այդ հանգամանքը ԿԸՀ-ն պետք է հաշվի առնի։ Նա նկատեց՝ այսօրվանից մինչև լռության օրը Հ1-ը պարտավոր է բոլոր ուժերի ղեկավարներին  տալ 29 րոպե ժամանակ՝ խոսելու և քարոզչություն անելու։

«Այն քաղաքական ուժերը, այն վարձու կուսակցությունները, որոնք ձեզ կասեն, թե Երևանի ավագանու ընտրությունները կոմունալի պետի ընտրություններ են, ապա նրանք ձեզ խաբում են։ Դուք ընտրելու եք քաղաքական ուժ, դուք անելու եք քաղաքական ընտրություն, դուք ընտրելու եք քաղաքական թիմ։ Եվ այն մարդիկ, որոնք ապառիկով կուսակցություններ են վերցրել, իրենց կնքել են առաջին համար՝ նույնիսկ չիմանալով կուսակցության անունը, որոնք Արցախյան պատերազմի ժամանակ կարծիք չեն հայտնել, այդ մարդիկ չեն կարող քաղաքական որևէ ամբիոն զբաղեցնել։ Սա քաղաքական ընտրություն է՝ աշխարհաքաղաքական ընտրություն»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյությում։