Երևանցիների քվեն չստացած մեկն իրեն իրավունք է վերապահում քաղաքապետի դեր խաղալ

Երևանի ավագանին այսօր, ըստ օրենքի պահանջի, պետք է արտահերթ նիստ գումարեր, որ քաղաքապետ ընտրեր: Քանի որ «Իմ քայլն» ավելի վաղ հայտարարել էր, որ չի առաջադրի թեկնածու և չի ներկայանա նիստին, արտահերթ նիստն անցնում է դատարկ դահլիճում: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:
«Ինչեր ասես, որ չտեսավ, այս դահլիճը վերջին տարիներին ...
Երևանում տեղական ինքնակառավարումն իրականացնող մարմիններն երկուսն են՝ ավագանին և քաղաքապետը (ուշադրություն. ոչ թե քաղաքապետարանը, տեղակալները, այլ՝ քաղաքապետը):
Այսպիսով, ներկայիս դրությամբ Երևանի կառավարումը մի ոտքից կաղ է՝ չունենալով քաղաքապետ:
Դե իսկ քաղաքապետի աթոռը, որը խորհրդանշում է երևանցիների ՔՎԵՈՎ վստահվված իշխանությունը դարձրել է «проходной двор». ընտրություններին չմասնակցած, երևանցիների քվեն չստացած մեկն իրեն իրավունք է վերապահում նստել այդ աթոռին և քաղաքապետի դեր խաղալ:
Բայց դա, կարծես, բացարձակ չի հուզում ոչ ոքի»,- գրել է Աբգարյանը:
Ավելի վաղ MediaHub-ը տեղեկացրել էր, որ Երևանի ավագանին այսօր քաղաքապետ չընտրեց, քանի որ այդպես էին պլանավորել «Իմ քայլը» խմբակցության անդամները: