ՔՊ-Ադրբեջան «մեղրամսի» արդյունքում հայաթափվեց Բերձորը

ՔՊ-Ադրբեջան «մեղրամսի» արդյունքում հայաթափվեց Բերձորը

Արցախի Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցությունն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով:

ՔՊ-Ադրբեջան «մեղրամիսը», որը սկսվել է 2018թ.-ի «գունավոր հեղաշրջումից», հանգեցրեց Բերձորի հայաթափմանը: ՔՊ-ն Արցախը մաս-մաս հանձնում է Ադրբեջանին՝ կատարելով նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի դրույթները:

Արցախի և Հայաստանի անվտանգության մակարդակը թուլացել է գործող իշխանությունների քայլերի արդյունքում. Արցախում այսօր հայեր են բնակվում միայն ռուսական ռազմական ներկայության շնորհիվ: Սյունիքում ռուսական զորքեր են տեղակայված, ինչի շնորհիվ թուրք-ադրբեջանական զորքերը թեյ չեն խմում Գորիսում կամ Կապանում: 
ՔՊ-ականների քայլերի արդյունքում բանակը կազմաքանդված է, տնտեսությունն՝ ավերակների կույտի է վերածվել, իսկ ՀՀ քաղաքացիները հազարներով կա՛մ արտագաղթում են, կա՛մ հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից՝ այլևս հույս չկապելով Հայաստանի հետ: Փաշինյանն ու թիմը կոտրեց ՀՀ քաղաքացիների հույսը վաղվա օրվա, ապագայի նկատմամբ, ինչի արդյունքում էլ այսօր ՀՀ քաղաքացիները չեն դիմադրում, երբ ՔՊ-ն հանձնում է հողեր կամ ՀՀ սուվերենությունը տարբեր գերտերություններին:

Ադրբեջանն ունի հստակ ծրագիր՝ հայաթափել Արցախը, Սյունիքն ու միանալ Թուրքիայի հետ: Քանի դեռ ՀՀ-ում իշխանության են ՔՊ-ականներն, այդ ծրագիրը կյանքի կոչվելու մեծ շանսեր ունի:

ՀՀ-ում 2018թ.-ի «գունավոր հեղաշրջումից» հետո Հարավային Կովկասում ամրապնդվել են թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերը, ինչից պետք է լուրջ հետևություններ անեն թե՛ ՌԴ-ն, թե՛ Իրանը, ում համար Մեծ Թուրանի ծրագիրը պետականության համար թիվ մեկ սպառնալիքներից է:

Վահրամ Բագրատյան