Մրցավարը կորցրել է գիտակցությունը ֆուտբոլի առաջնության հանդիպման ժամանակ (տեսանյութ)

Բելառուսի ֆուտբոլի առաջնության ԲԱՏԷ – Բրեստի «Դինամո» հանդիպման գլխավոր մրցավար Դմիտրի Դոլյան խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունը։
Մրցավարը վատացել է խաղի 12-րդ րոպեին և ընկել խոտածածկին։
Որոշ ժամանակ անց մրցավարին պատգարակով տարել են, իսկ գլխավոր մրցավար է դարձել Իլյա Լյաշուկը, ով հանդիպումը սկսել է պահեստայինների թվում։