Մոսկվայի մետրոյում գնացքների բախման հետևանքով 5 վիրավոր կա. ինչ է հայտնի վթարից

Մոսկվայի մետրոյի Լյուբլինսկո-Դմիտրովսկայա հատվածում՝ Պեչատնիկի կայարանում երկու գնացքների բախման հետևանքով 5 ուղևոր է վիրավորվել։
Ականատեսներից մեկը պատմել է, որ գնացքները բախվել են հենց այն պահին, երբ դրանցից մեկը սկսել է հեռանալ Պեչատնիկի կայարանից։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նախ գրել է իր Telegram ալիքում, որ միջադեպի հետևանքով տուժել է միայն վարորդը, այնուհետև նա հայտարարլ է, որ գնացքի բախման հետևանքով տուժածների թիվը հասել է հինգի։
360 հեռուստաալիքը հայտնել է, որ զոհերի թվում է 17-ամյա դեռահաս։
Մոսկվայի մետրոպոլիտենի ղեկավար Վիկտոր Կոզլովսկին ասել է, որ գնացքի բախման պատճառը վարորդի սխալ որոշումն է։