Իսպանիայում վտանգավոր բեռներ տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից

Իսպանիայում վտանգավոր բեռներ տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից

Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքում վտանգավոր բեռներ տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից՝ արգելափակելով երկաթուղային երթևեկությունը, հայտնել են տարածաշրջանի արտակարգ ծառայությունները։

«Վտանգավոր ապրանքներ տեղափոխող գնացքի ռելսերից դուրս գալու, գնացքի բեկորների առկայության պատճառով անհրաժեշտ է եղել փակել երթևեկությունը երկու ուղղություններով, ինչպես նաև ԳՈՒ-157 ճանապարհը։ Վտանգավոր բեռներով վագոնները, ըստ երևույթին, չեն տուժել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ծառայությունից պարզաբանել են, որ վթարի հետևանքով տուժածներ չկան։