Ինչո՞վ են վտանգավոր սամիթն ու մաղադանոսը

Որոշ դեպքերում մաղադանոսը, սամիթը և այլ կանաչիները պետք է զգուշությամբ ուտել: Մասնավորապես, դա վերաբերում է նրանց, ովքեր ընդունում են հաբեր՝ արյունը նոսրացնելու և թրոմբոզի վտանգը կանխող դեղամիջոցներ։
Բանն այն է, որ տերևավոր կանաչին վիտամին K-ի աղբյուր է, որը, ընդհակառակը, խտացնում է արյունը։
Ըստ արտասահմանցի բժիշկների՝ պետք չէ ամբողջությամբ բացառել կանաչեղենը սննդակարգից։ Պարզապես սահմանափակեք սպանախի, սամիթի և մաղադանոսի օգտագործումը օրական մեկ չափաբաժնով. գրում է Rossiyskaya Gazeta-ն։