Մահացել է «Տիտանիկ»-ի դերասանը

Մահացել է դերասան Լյու Փալթերը, ով Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ»-ֆիլմում : Նա 94 տարեկան էր։
Փալթերը մահացել է թոքերի քաղցկեղից Լոս Անջելեսի իր տանը․The Hollywood Reporter-ին ասել է նրա դուստրը՝ Քեթրին Փալթերը:
«Լյուն սիրում էր դերասանական արհեստը և սովորեցնում էր իր ուսանողներին անել նույնը: Նա զարգացնում էր խոր հետաքրքրասիրություն, հոգատարություն, ինտելեկտ և հումոր յուրաքանչյուր տեսարանում, պիեսում և դասում», - ասվում է CalArts թատրոնի դպրոցի դեկան Թրևիս Փրեսթոնի հայտարարության մեջ: «Նա մեծ հարգանքով էր վերաբերվում իր ուսանողներին և խրախուսում էր բոլորին գտնել ճշմարտություն իրենց աշխատանքում և կյանքում»:
Տարիների ընթացքում նրա հազարավոր աշակերտների թվում էին Էդ Հարիսը, Դոն Չիդլը և Սեսիլի Սթրոնգը։
«Որպես ուսուցիչ, թվում էր, թե նա իսկապես փոխել է մարդկանց կյանքը», - ասաց նրա դուստրը:
«Տիտանիկ»-ում (1997) Փալթերը մարմնավորում էր Իսիդորին։