Սամբոյի ԵԱ. Նարեկ Սիմոնյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Սամբոյի ԵԱ. Նարեկ Սիմոնյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իսրայելում շարունակվում է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային չորրորդ օրը մրցագորգը տրամադրվել էր կադետներին /14-16 տարեկաններ/:

Հաջող ելույթներ ունեցան և բրոնզե մեդալների են արժանացել Սամվել Դանիելյանը /46 կգ /, Անդրե Սարդարյանը /58 կգ/, Գոռ Աղասարյանը /79 կգ/:

Փայլուն գոտեմարտեր է ունեցել 53 կգ քաշային Նարեկ Սիմոնյանը և եզրափակչում  հաղթելով FIAS դրոշի տակ հանդես եկող ռուսաստանցի Իսմայիլ Մախոժևին՝ դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Գերծանր /+88/ քաշային Դավիթ Բարսեղյանը ոսկե մեդալի համար պայքարել է մեկ այլ ռուսաստանցու՝ Դենիս Կուլիգինի հետ  ու բարարվել երկրորդ տեղով:   

 Տարբեր տարիքային խնբերում հանդես եկող մեր մարզիկները այս պահի դրությամբ նվաճել են 3 ոսկի, 3 արծաթ, 8 բրոնզ և ընդհանուր մեդալային հաշվարկով զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը:

Ապրիլի 23-ին պայքարի կելնեն պատանիները: