Վազգենի եւ Նարեկի նկատմամբ իրականացվում է քաղաքական վրեժ․ Բաբայան

Վազգենի եւ Նարեկի նկատմամբ իրականացվում է քաղաքական վրեժ․ Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վազգեն Սաղաթելյանի հարցաքննությունից առաջ քննիչին տեղեկացրեցի, որ քննչականի բակում պատգամավորներ Ասպրամ Կրպեյաը, Լևոն Քոչարյանը, Էլինար Վարդանյանը սպասում են և  ցանկություն են հայտնել տեսնել Վազգենին: Միջնորդեցի ապահովել վստահորդիս իրավունքը եւ թույլ տալ, որպեսզի հանդիպի պատգամավորներին:

Քննիչը միջնորդությունս անհիմն մերժեց: 

Սա նույնպես հստակորեն հաստատում է մեր պնդումը, որ Վազգենի եւ Նարեկի նկատմամբ իրականացվում է քաղաքական վրեժ: 

Հիշեցնում եմ, որ նախկինում պատգամավորներն անարգել մուտք են գործել քննչականներ եւ անարգել հանդիպել են ձերբակալվածներին»: