Մակրոնը մտադիր է Թրամփին տեղեկացնել Կիեւին օգնելու ծրագրերի մասին, պահանջներ հնչեցնել Ռուսաստանին

Մակրոնը մտադիր է Թրամփին տեղեկացնել Կիեւին օգնելու ծրագրերի մասին, պահանջներ հնչեցնել Ռուսաստանին

Փարիզի գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացնել Եվրոպայի՝ Կիեւին օգնելու ծրագրերի մասին, գրել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրի։

Ֆրանսիայի նախագահական գրասենյակի պաշտոնյայի խոսքով՝ իր ամերիկացի գործընկերոջ հետ ծրագրված հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը մտադիր է նաև պահանջներ հնչեցնել Ռուսաստանին՝ ստանձնելու «ոչ բանավոր պարտավորություններ»՝ որպես քննարկված զինադադարի համաձայնագրի մաս։