ՔՊ-ն ստեղծում է հայ-ռուսական դաշնակցային կապերի «իմիտացիա»

ՔՊ-ն ստեղծում է հայ-ռուսական դաշնակցային կապերի «իմիտացիա»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռապոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են 2020թ․ և 2021թ․ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի իրականացման որոշակի գործնական ասպեկտներ։

ՀՀ-ՌԴ հարաբերությունները միշտ կրել են ռազմավարական, դաշնակցային բնույթ՝ միայն 2018թ.-ի «գունավոր հեղաշրջումից» հետո այդ հարաբերությունները վատթարացել են: ՔՊ-ականները Բրյուսելում և Վաշինգտոնում հակառուս են ձևանում, իսկ Մոսկվայում՝ ռուսամետ: Նրանք կարծում են, որ իրենց «շուստրիությունը» ընդունելի է գերտերությունների համար, սակայն այդպես չէ:

Արևմուտքը ցանկանում է ՀՀ-ին դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց՝հենվելով ՔՊ-ականների, տարբեր արևմտամետ ՀԿ-ների վրա, իսկ ՌԴ-ի համար ՀՀ-ն կարևոր է՝ անվտանգային, գեոպոլիտիկ և բազմաթիվ այլ առումներով: Մոսկվան ցանկանում է ՀՀ-ում ունենալ այնպիսի վստահելի իշխանություններ, ովքեր կպաշտպանեն հայկական ազգային, պետական շահը՝կդիմակայեն թուրքերին ու ադրբեջանցիներին՝դրան զուգահեռ խորացնելով կապերը Մոսկվայի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և երկկողմ ֆորմատներով:

Ռուսական ռազմական ներկայության, այլ ոչ թե Փաշինյանի ու ՔՊ-ի շնորհիվ է, որ այսօր Արցախը հայկական է, Սյունիքը՝ ՀՀ-ի անբաժանելի մաս է: ՔՊ-ի համար կարևոր է միայն իշխանության պահպանումն ու ֆինանսական բարեկեցության ավելացումը:

ՀՀ-ում իշխանափոխությունից հետո հայ-ռուսական կապերը բարձրանալու են որակական նոր մակարդակ և չեն սահմանափակվելու արարողակարգային զանգերով:

 

Վահրամ Բագրատյան