Պեսկովը խոսել է Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման, ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

Պուտինը մանրամասն չի քննարկել Թրամփի հետ հնարավոր հանդիպումը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆի և ՌԴ ղեկավարի միջև բանակցությունների մասին։
«Պուտինը Ուիթկովի հետ մանրամասն չի քննարկել Թրամփի հետ հնարավոր հանդիպումը»,- ասել է Պեսկովը։
Պեսկովը չի հաստատել թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ ապրիլի 15-16-ին Անկարայում հնարավոր են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Սև ծովում անվտանգության վերաբերյալ բանակցություններ։