Գուցե մարդը մոռացել է․ ՔՊ-ական պատգամավորը՝ Սեդա Սաֆարյանի «օրինախախտման» մասին
Խորհրդարանը քննարկում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու մասին հարցը, որը օրակարգ է բերել «Հայաստան» խմբակցությունը՝ հիմք ընդունելով փաստաբաններ Սոս Հակոբյանի ու Արսեն Բաբայանի միջնորդությունը։
Փաստաբանները վերլուծություն էին ներկայացրել, ըստ որի՝ Սաֆարյանը ՍԴ դատավոր դառնալուց հետո զբաղվել է փաստաբանական գործունեությամբ ու ձեռնարկատիրությամբ։
ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանն, ըստ էության, փորձեց արդարացնել օրենքի խախտումը՝ նկատելով, թե 11 օրվա մասին է խոսքը, որը, հնարավոր է, տեխնիկական խնդիր է, մարդը մոռացել է դիմում գրել ու դադարեցնել գործունեությունը՝ որպես փաստաբան ու անհատ ձեռնարկատեր։
Մանրամասները՝ տեսանյութում։