Ամենահզոր կանաչին գլխացավի, արյան ճնշման, քաղցկեղի կանխարգելման համար և ոչ միայն

Ամենահզոր կանաչին գլխացավի, արյան ճնշման, քաղցկեղի կանխարգելման համար և ոչ միայն

Անանուխը կանաչ, բուրումնավետ և թարմացնող լինելուց բացի հարուստ է մի շարք բուժական և օգտակար հատկանիշներով:

Ինչպես  ներկայացնում է  Healthy Life Tricks-ը` այս «հրաշալի խոտաբույսը» հարուստ է հզոր հակաօքսիդանտներով, ինչպիսիք են C, E, B6, AK, ռիբոֆլավին վիտամինները և ֆոլինաթթուն:

Անանուխի ամենաօգտակար հատկությունները մարդու համար. 

Բարելավում  է մարսողությունը: Ավելի լավ արդյունքի հասնելու համար կարելի է անանուխով թեյ ըմպել:

Գրգռված  աղիներ: Գիտնականները պարզել են, որ անանուխը շատ արդյունավետ միջոց է գրգռված աղիները բուժելու համար:

Ասթմա և այլ շնչառական խնդիրներ: Թոքերի համար օգտակար է անանուխի բույրը: Ասթմայով տառապող հիվանդներին խորհուրդ է տրվում անանուխից թեյ պատրաստել և շնչել գոլորշին` շնչառությունը բացելու համար:

Իջեցնում է արյան ճնշումը: Անանուխն օգնում է նվազեցնել արյան ճնշումը և կարգավորել սրտխփոցը կալիումի առկայության շնորհիվ:

Բարելավում է առողջությունը: Անանուխը քայքայում է ոսկրափտություն առաջացնող բակտերիաները:

Վերացնում է ցավը: Անանուխի տերևները կարող են  թեթևացնել գլխացավը, մկանային ցավը և անգամ ստամոքսի ցավը:

Վերացնում է սրտխառնոցը: Անանուխի բույրն օգնում է թարմության զգացում ունենալ:

Բարելավում է հիշողությունը: Այն նաև դրական ազդեցություն է ունենում մտավոր կարողությունների վրա:

Կանխում է քաղցկեղը: Անանուխի տերևների պարունակության մեջ առկա մենթոլը օգնում է կանխել տարբեր տեսակի քաղցկեղի, հատկապես` շագանակագեղձի քաղցկեղի առաջացումը: