Ոճաբանը պատմել է, թե ինչ կիսաշրջազգեստ հագնել այս գարնանը

Ոճաբան Վլադիսլավ Լիսովեցը թվարկել է 2023 թվականի գարնան ամենաակտուալ կիսաշրջազգեստների մոդելները։ Համապատասխան հոդվածը հայտնվել է նրա պաշտոնական lisovets.ru կայքում։
Ըստ Լիսովեցի, այս տարվա գարնանը կշարունակեն ակտուալ մնալ մինի կիսաշրջազգեստները, կիպ միդին ու մաքսին, ինչպես նաև կոնքից կտրվածք ունեցողմոդելները։ Ոճաբանը նաև խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել թափանցիկ կիսաշրջազգեստներին, ինչպիսիք նախորդ օրը Miu Miu ցուցադրության ժամանակ ներկայացրել է Պրադան Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում։
Լիսովեցը խորհուրդ է տվել փորձեր կատարել նյութերի և հյուսվածքների հետ: Նա պնդում է, որ 2023 թվականի գարնանը պետք է ջինսից, կաշվից և գործվածքից կարված կիսաշրջազգեստներ հագնել, չվախենալ սեկվիններից, ծալքերից։