Իրանում Հայաստանի դեսպանը հանդիպել է Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահի հետ

Իրանում Հայաստանի դեսպանը հանդիպել է Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահի հետ

Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը փետրվարի 24-ին հանդիպել է Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Քննարկել համագործակցության ռազմավարական ուղղությունները, կարևորվել տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման անհրաժեշտությունը։

Հակոբյանն ու Զարիֆն «ընդգծել են տարածաշրջանում խաղաղության ու փոխշահավետ գործընկերության խթանման անհրաժեշտությունը՝ պետությունների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության սկզբունքների հիման վրա»։

Հայաստանի դեսպանը և Իրանի փոխնախագահը «քննարկել են նաև Հայաստան-Իրան տնտեսական և էներգետիկ համագործակցության ընդլայնման հեռանկարները»։