ԱԱ-2022-ի խորհրդանշական հավաքականը

ԱԱ-2022-ի խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության արդյունքներով՝ իսպանական Marca-ն կազմել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը, որի կազմում առաջին անգամ պատմության մեջ ընդգրկվել է Մարոկկոյի հավաքականի երկու ֆուտբոլիստ։ Մրցաշարի վերջում լավագույն միավորը (8,2) ստացել են միանգամից երկու խաղացողներ՝ արգենտինացի Լիոնել Մեսսին և պորտուգալացի Բրունո Ֆերնանդեշը։ Երկրորդ ամենաբարձր գնահատականը (8.0) պատկանում է ֆրանսիացի Կիլիան Մբապեին։

Դարպասապապահ․ Էմիլիանո Մարտինես (Արգենտինա)։

Կենտրոնական պաշտպաններ․ Նիկոլաս Օտամենդ (Արգենտինա), Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիա)։

Եզրային պաշտպաններ․ Աշրաֆ Հակիմի (Մարոկկո), Տեո Էրնանդես (Ֆրանսիա)։

Կիսապաշտպաններ․ Սոֆիան Ամրաբատ (Մարոկկո), Անտուան Գրիզման (Ֆրանսիա), Ջուդ Բելինգեմ (Անգլիա)։

Հարձակվողներ․ Անխել Դի Մարիա (Արգենտինա), Կիլիան Մբապե (Ֆրանսիա), Լիոնել Մեսի (Արգենտինա)։

Ֆրանսիական L'Equipe պարբերականը  ևս ներկայացրել է Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականը։

Դարպասապահ՝ Դոմինիկ Լիվակովիչ (Խորվաթիա/Դինամո Զագրեբ)

Պաշտպաններ՝ Աշրաֆ Հակիմի (Մարոկկո/ՊՍԺ), Ռոմեն Սաիս (Մարոկկո/Բեշիքթաշ), Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիա/ՌԲ Լայպցիգ), Մարկոս ​​Ակունյա (Արգենտինա/Սևիլիա);

Կիսապաշտպաններ՝ Էնցո Ֆերնանդես (Արգենտինա/Բենֆիկա), Սոֆյան Ամրաբատ (Մարոկկո/Ֆիորենտինա), Լուկա Մոդրիչ (Խորվաթիա/Ռեալ Մադրիդ)

Հարձակվողներ՝ Բուկայո Սակա (Անգլիա/Արսենալ), Լիոնել Մեսսի (Արգենտինա/ՊՍԺ), Կիլիան Մբապե (Ֆրանսիա/ՊՍԺ):

Նշենք, որ այս թիմում չեն ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները, իսկ Ֆրանսիայի միակ ներկայացուցիչը, որը հասել է աշխարհի առաջնության եզրափակիչ, Մբապեն է։

Նշենք, որ Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակչոմ Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումն ավարտվեց 3:3(4։2) հաշվով՝ եռակի չեմպիոն դարձնելով Արգենտինայի հավաքականին։