Ռումինիայում ձերբակալվել է նախագահի թեկնածուն, ով հաղթել էր ընտրությունների առաջին փուլում

Ռումինիայում ձերբակալվել է նախագահի թեկնածու և չեղյալ հայտարարված ընտրությունների առաջին փուլի հաղթող Կալին Գեորգեսկուն։
Նրան տարել են հարցաքննության՝ նրա նախընտրական արշավի հետաքննության շրջանակներում, գրել են ԶԼՄ-ները։
Կալին Գեորգեսկուն, ով դեմ է Ուկրաինային օգնությանը, անսպասելիորեն հաղթել էր նախագահական ընտրությունների առաջին փուլում, սակայն հավաքել էր ձայների 50%-ից պակասը։ Սակայն Սահմանադրական դատարանը գաղտնազերծված նյութերը ուսումնասիրելուց հետո որոշել էր չեղյալ համարել արդյունքները։ Երկրորդ փուլը չի կայացել:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ռումինիայում նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկվել են աննշան կասկածներով։
Թեկնածուն կալանավորվել է սահմանադրական կարգը տապալելու և նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման նպատակով ֆաշիստական կազմակերպության ստեղծման գործով։
Քաղաքական գործիչը կհարցաքննվի որպես կասկածյալ։
«Ռումինացիների միավորման դաշինք»կուսակցությունը, որն աջակցում է նրան, հայտարարել է, որ բողոքի ակցիա կանցկացնի Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ կապված ձերբակալության հետ։