Փաստաբանական համայնքի գրեթե 50 տոկոսը կանայք են. Սիմոն Բաբայան

Փաստաբանական համայնքի գրեթե 50 տոկոսը կանայք են.  Սիմոն Բաբայան

Փաստաբանական պալատի նախագահ Սիմոն Բաբայանը վստահ է՝ հանրային կյանքի բոլոր բնագավառներում կանանց ակտիվ ներգրավվածությունը շարունակելու է նպաստել մեր երկրի զարգացմանն ու պետականության հզորացմանը.

«Հարգելի կանայք և աղջիկներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ:     
Այսօր բոլորս հայտնում ենք ձեզ մեր բարեմաղթանքները, միաժամանակ գիտակցելով, որ ձեր հանդեպ հոգատարությունը չպետք է սահմանափակվի միայն այս օրով:

Անգնահատելի է այն առաքելությունը, որը դուք կատարում եք ամուր ընտանիքի և երեխաների դաստիարակության գործում, ինչը մեր հասարակության հաջողության գրավականն է։ Վստահ եմ՝ հանրային կյանքի բոլոր բնագավառներում ձեր ակտիվ ներգրավվածությունը շարունակելու է նպաստել մեր երկրի զարգացմանն ու պետականության հզորացմանը: Այդպիսի հաջողված օրինակ է փաստաբանական համայնքը, որի գրեթե 50 տոկոսը կազմում են կանայք:

Սիրելի՛ կանայք, գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ, որ մշտապես լինեք սիրո ու նվիրումի ձեր կատարյալ առաքինության մեջ, լինեք առողջ, երջանիկ ու սիրված:
Ձեզ նորանոր հաջողություններ՝ ի բարօրություն մեր ընտանիքների և ի շահ մեր հայրենիքի»։