Վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը կայուն ծանր է․ ՊՆ

Երեկ վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը կայուն ծանր է։
MediaHub-ին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը փոխանցեց, որ զինծառայողը գտնվում է զինվորական բժիշկների հսկողության տակ։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 13-ին, նախնական տվյալներով իրեն ամրակցված զենքից, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Հ. Ս.-ն:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
Լիաննա Թորոսյան