Այլևս Գայանե Հակոբյանի պաշտպանությունը չենք իրականացնելու․ փաստաբան
Զոհվածի մայր Գայանե Հակոբյանի փաստաբաններն այլևս նրա պաշտպանությունը չեն իրականացնելու։ Այդ մասին դատարանի բակում ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Նա տեղեկացրեց, որ դիրքորոշման փոփոխություն կա պաշտպանների ու նրանց վստահորդի՝ տիկին Գայանեի միջև։
«Պաշտպանություն այլևս չենք իրականացնելու, դա տիկին Գայանեի ցանկությունն է։ Իսկ նրա ցանկությունները մեզ համար ընդունելի են։ Մենք վերջին միջնորդություններն ենք ներկայացրել խափանման միջոցը փոխելու հետ կապված։ Հիմա հանրային պաշտպան են ներգրավելու»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։