Մադրիդի «Ռեալը» նպատակ ունի ձեռք բերել Լևերկուզենի «Բայերի» աստղին

Մադրիդի «Ռեալը» նպատակ ունի ձեռք բերել Լևերկուզենի «Բայերի» աստղին

Մադրիդի «Ռեալն» արդեն նպատակ ունի ձեռք բերել Լևերկուզենի «Բայերի» աստղ Ֆլորիան Վիրցին:

Գերմանացի կիսապաշտպանն այս մրցաշրջանում հաղթել է Գերմանիայի առաջնությունն ու գավաթը Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ։

MARCA-ն պնդում է, որ Չեմպիոնների լիգայի հաղթողն աշխատում է ապահովելու Վիրցի ժամանումը 2025 թվականի ամռանը: Վիրցի պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» նախատեսված է մինչև 2027 թվականը:

Ըստ MARCA-ի՝ Մադրիդի «Ռեալը» բանավոև պայմանավորվել է ֆուտբոլիստի հետ, երբ նրա տրանսֆերի շուկայական արժեքը կարող է ավելի բարձր լինել։ Մինչդեռ 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը խոստացել է իր ներկայիս ակումբին, որ կմնա ակումբում ևս 12 ամիս:

2023/34 մրցաշրջանում Վիրցը 49 խաղում խփել է 18 գնդակ ու 20 գոլային փոխանցում կատարել՝ միևնույն ժամանակ հաստատվելով Գերմանիայի հավաքականի հիմնական կազմում։

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub