Զեղչ կգործի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերի համար․ մանրամասներ

Փետրվարի 22-ից 25% զեղչ կգործի Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի բոլոր կատեգորիաների տոմսերի համար՝ պլացկարտ, կուպե, ՍՎ.
Տոմսի արժեքը ներառում է անկողնային պարագաներ, ապահովագրություն և կոմիսիոն վճարներ, հայտնել է Հարավկովկասյան երկաթուղին։
Մինչև 5 տարեկան երեխաները կարող են երթևեկել անվճար, 5-ից 10 տարեկան երեխաների համար գործում է մանկական սակագին: