Կյանքից հեռացել է հայ հայտնի կոմպոզիտորը

Կյանքից հեռացել է հայ հայտնի կոմպոզիտորը

Մահացել է կոմպոզիտոր Դավիթ Սաքոյանը։

Սաքոյանը ուներ բազում ստեղծագործություններ, այդ թվում՝ «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» օպերան, պատարագ և այլն:

Վաղ շրջանի ստեղծագործություններից նա թողել է «Կիկոս և Կիրակոս» մանկական օպերան եւ իր մորը նվիրված թիվ 1 կոնցերտը՝ նվագախմբի եւ կամերային նվագախմբի համար:

Դավիթ Սաքոյանը գրել է նաև նաև սիմֆոնիաներ, օպերաներ, կոնցերտներ, սոնատներ, ռոմանսներ, սաղմոսներ, ժողովրդական թեմաներով ստեղծված վարիացիաներ, Նարեկացու եւ Իսահակյանի խոսքերով գրված ստեղծագործություններ: