Ադրբեջանի այսօրվա ոճրագործությունն արդեն նոր էջ է բացել․ Բաբայան

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը գրում է.
«Քանի՞ անգամ ենք զգուշացրել, որ այս, այսպես կոչված, ադրբեջանական անցակետը լինելու է Արցախի քաղաքացիների ձերբակալության, առևանգման, բռնության վայր։ Ադրբեջան/ի այսօրվա ոճրագործությունն արդեն նոր էջ է բացել:
Բոլոր նրանք, ովքեր պարտավոր են պաշտպանել #մարդուիրավունքները, կայունությանը և խաղաղությունը տարածաշրջանում, այլևս չպետք է հանդես գան որպես հանդիսատես, այլապես նրանք իրականում կդառնան որպես մեղսակիցներ»։