Թուրքիայում 3-րդ հայ զոհը հաստատվել է․ Հովհաննես Ալեքսանյան

Նախօրեին Թուրքիայի Մալաթիա քաղաքում երկրաշարժից զոհված հայ ամուսինների երեխան ևս մահացել է։
Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։
«Անուն ազգանուն չունենք հիմա, բայց կարծես թե չափահաս է։ Վիրավորներ կան»,-ասաց նա։
Ավելի վաղ MediaHub-ի Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչ, երգչուհի Սիբիլ Բեքթորոսօղլուն հայտնել էր, որ Թուրքիայում հայ ամուսիններ են զոհվել՝ Սամի Թաբաշը և Աիդա Թաբաշն։ Վերջիններիս զավակները ծանր վիրավոր էին:
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում։ Հետցնցումներ են գրանցվել։
Այսօր ևս Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս պահի դրությամբ Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը կազմում է 3381, վիրավորներինը՝ 20436։
Լիաննա Թորոսյան