Ծեծկռտուք, լարված իրավիճակ. ցուցարարները փորձում են ճեղքել ոստիկանական շղթաները՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ

Ծեծկռտուք, լարված իրավիճակ. ցուցարարները փորձում են ճեղքել ոստիկանական շղթաները՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ

Վրաստանում, խորհրդարանի շենքի դիմաց, հերթական հանրահավաքն է՝ ընդդեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի, ցուցարարները վանկարկում են «Այո՝ ոչ Ռուսաստանի օրենքներին»։ Այն սկսվել է առավոտվանից, և շարունակվում է մինչև հիմա, ամբոխը գնալով ավելանում է:

Ցուցարարները փորձում են ճեղքել ոստիկանական շղթաները՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։ Սկսվել են առաջին ձերբակալությունները. հայտնում է @SputnikGeorgia-ն։

Ոստիկանությունը սպառնացել է օգտագործել ՕՄՕՆ-ը, եթե ցուցարարները անցնեն հավաքների և արտահայտվելու ազատության սահմանները

Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ բողոքող ցուցարարներին կոչ է արել ենթարկվել ոստիկանությանը և զգուշացրել, որ հակառակ դեպքում ուժ կկիրառեն։

Տեսանյութը՝ այստեղ 

Նշենք, որ այսօր «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի քննարկման ժամանակ նաև ծեծկռտուք էր տեղի ունեցել խորհրդարանում: 

Տեսանյութը՝ այստեղ