Արցախցիների տրամադրությունը շատ լավ է, պատերազմից հետո ամուր են, իրենց հողի վրա կանգնած.Ստեփանակերտի քաղաքապետ

Արցախցիների տրամադրությունը շատ լավ է, պատերազմից հետո ամուր են, իրենց հողի վրա կանգնած են: Այս մասին սահմանամերձ Շուռնուխում լրագրողների հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
Նրա փոխանցմամբ՝ Ստեփանակերտում արդեն երկար ժամանակ է՝ էլեկտրականության, գազամատակարման և կապի հետ կապված խնդիրներ չկան։
Հարցին՝ Լաչինի՝ կառուցվող այլընտրանքային ճանապարհն անհարմարություն չի՞ ստեղծում արցախցիների համար, Դավիթ Սարգսյանն ասաց.
«Արցախցիները պատրաստ են անհարմարություններին։ 4-5 կմ ճանապարհ պատրաստ են գնալ-գալ։ Շինարարներն աշխատում են, կարճ ժամանակում այն նորմալ ճանապարհ կլինի»,- ասաց Սարգսյանը։ Հարցին՝ Բերձորից եւ Աղավնոյից դուրս բերվելո՞ւ են էլեկտրականությունն ապահովող լարերը, քաղաքապետը պատասխանեց, որ չի հետաքրքրվել, բայց բոլոր հարցերը կարգավորվում են։
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է հասարակությունն Արցախի շուրջ կայացվող որոշումների մասին տեղեկանում ընդունումից հետո կամ ադրբեջանական կողմից, Սարգսյանն ասաց, որ չի կարող պատասխանել հարցին․ «Ես քաղաքապետ եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում»։