Մեգան Ֆոքսը հայտարարել է, որ հղի է․ նրա չորրորդ երեխան կլինի

Ամերիկացի հայտնի դերասանուհի և մոդել Մեգան Ֆոքսը հայտարարել է, որ հղի է։
Սա նրա չորրորդ երեխան կլինի։
38-ամյա աստղը հրապարակել է անկեղծ լուսանկար, գրառմամբ հայտարարել է, որ պատրաստվում է կրկին մայր դառնալ։
Հայտնին իր Instagram-ում կիսվել է ուրախալի լուրով: Ապագա փոքրիկի հայրը կլինի դերասանուհու ընտրյալը՝ 34-ամյա դերասան Machine Gun Kelly-ն (Կոլսոն Բեյքեր)։