Խորվաթիայի ԱԳ նախարարը համբույրի համար ներողություն է խնդրել Գերմանիայի ԱԳ նախարարից (տեսանյութ)

Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ-Ռադմանը հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 2-ին, Եվրամիության գագաթնաժողովում իր ողջույնի ժամանակ համբուրել էր Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բարբոքին:
Ըստ Bild-ի՝ նա ավելի ուշ ներողություն է խնդրել։
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախարարները միասին լուսանկարվում էին։ Ինչպես երևում է տեսանյութից, տիկին Բերբոքը շրջվել է, երբ ռումինացի նախարարը փորձել է համբուրել նրա շուրթերը։
Բեռլինում տեղի է ունեցել ԵՄ նախարարական գագաթնաժողովը։
Գրլիչ-Ռադմանն ուշացել է հանդիպումից ու ժամանել, երբ մյուս նախարարներն արդեն ողջունել էին միմյանց։
Ըստ թերթի՝ համբույրը «իրար արագ ողջունելու անհարմար փորձ է եղել»։ Գրլիչ-Ռադմանը ներողություն է խնդրել ու բացատրել, որ ցանկացել է «մարդավարի» ողջունել իր գործընկերոջը:
Համբույրի տեսանյութն այստեղ։