Թրամփը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է որոշ պատժամիջոցներ, որոնք նախկինում կիրառվել էին Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած փաստաթղթերում։
«Այս հրամաններում նշված գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են արտառոց վտանգ ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերին», - ասվում է գործադիր հրամանում․ - «Ուստի, ես մեկ տարով երկարացնում եմ 13660 գործադիր հրամանով հայտարարված ազգային արտակարգ դրությունը»։
Ամերիկացի առաջնորդը փետրվարի 25-ին ասել է, որ հակառուսական պատժամիջոցների վերացման հնարավորությունը կդիտարկվի ապագայում, սակայն նման պայմանավորվածություններ դեռ չկան։ Փետրվարի 26-ին Թրամփը պարզաբանել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է վերացնել Ռուսաստանի նկատմամբ սահմանված սահմանափակումները, բայց միայն այն բանից հետո, երբ Ուկրաինայում հակամարտությունը լուծվի։