Ոչ ոք չի կարող հավատալ, որ սա կանխամտածված չի եղել. Կոլոննա

Ոչ ոք չի կարող հավատալ, որ սա կանխամտածված չի եղել. Կոլոննա

Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարեց.

«Ադրբեջանը մի քանի շաբաթ շարունակ մեծածավալ զորք և զինամթերք սահմանին կուտակելուց հետո որոշեց լայնամասշտաբ ռազմական գործողություն ձեռնարկել, ոչ ոք չի կարող հավատալ, որ այդ գործողությունը կանխամտածված չի եղել»,- ասաց նա։

Կալոննան շեշտեց, որ Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել և հարգել միջազգային իրավունքը` հավելելով, որ Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողության հետևանքով մարդիկ են զոհվել, այդ թվում` քաղաքացիական անձինք, նրանց թվում` երեխաներ։ 

«Այստեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէ, որ կասկածի տակ է դրվում, դրա նկատմամբ սպառնալիք չկա, վտանգված է Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի՝ նրանց իրավունքներով, պատմությամբ ու մշակույթի հարգմամբ ապրելու հնարավորությունը»,- նշեց նա։