Տարոն Մարգարյանի հետ հանդիպել ենք մեր ընկեր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին․ Տիգրան Աբրահամյան

Տարոն Մարգարյանի հետ հանդիպել ենք մեր ընկեր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին․ Տիգրան Աբրահամյան

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Տարոն Մարգարյանի հետ հանդիպել ենք մեր ընկեր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Ավելի վաղ, Արմենի հետ հանդիպել էին մեր գործընկերներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը:

Նշեմ, որ Արմենին տեսնելու հնարավորություն ունեցանք միայն նրա կալանավորման 5-րդ ամսում:

Արմենի ամուր կամքի ու պայքարի նպատակասլացության մասին նույնիսկ ավելորդ համարում ինչ-որ բան ասել, որովհետև դա որևէ մեկի համար կասկած չի հարուցում:

Իր հիմնական մտածմունքներն ու մտահոգությունները կապված են Արցախի, արցախցիների և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Աշոտյանը խնդրեց իր շնորհակալությունը փոխանցել իր ազատազրկմամբ մտահոգ բոլոր անձանց, միաժամանակ ընդգծելով, որ իր անձի վրա պետք չէ կենտրոնանալ և պետք է ողջ ջանքերը կենտրոնացնել Հայաստանի ապազգային, դավաճան իշխանությունների հեռացման ուղղությամբ»,- գրել է պատգամավորը: