Ryanair-ը կլինի առաջին ավիաընկերությունը, որը կվերադառնա Ուկրաինա

Ryanair-ը կլինի առաջին ավիաընկերությունը, որը կվերադառնա Ուկրաինա

Ryanair-ի գործադիր տնօրեն Մայքլ Օ’Լիրին խոստանում է, որ Ryanair-ը կլինի «առաջին ավիաընկերությունը, որը կվերադառնա Ուկրաինա», երբ այնտեղ անվտանգ  լինի: Այս մասին գրում է The Guardian-ը:

«Մենք կլինենք առաջին ավիաընկերությունը, որը կվերադառնա Ուկրաինա, երբ այնտեղ անվտանգ լինի, բայց ես կասկածում եմ, որ դա հնարավոր կլինի մինչև հաջորդ ձմեռ», – ասել է Օ’Լիրին՝ նշելով, որ Ռուսաստանը շարքից հանել է թռիչքային բազմաթիվ համակարգեր։

Ryanair-ը 30 տարվա մեջ առաջին անգամ իր ինքնաթիռներով մարդասիրական բեռներ է հասցրել Լեհաստանի օդանավակայաններ։