Հեռախոսազրույց է տեղի ունեցել Իլհամ Ալիեւի և Մասուդ Պեզեշքիանի միջև

Մարտի 31-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի և Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի միջև։
Պետությունների ղեկավարները շնորհավորանքներ են փոխանակել Ռամադան տոնի կապակցությամբ։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։