Արևմուտքը որևէ մեկի ձեռքը չի բռնել․ Փաշինյան

Արևմուտքը որևէ մեկի ձեռքը չի բռնել․ Փաշինյան

«Նոյեմբերի իննի  եռակողմ հայտարարարության համաձայն Լաչինի միջանցքը վերահսակողության տակ պահելը ՌԴ պարտավորությունն է։ Այս նրբության մասին ես նախկինում էլ եմ խոսել, բայց ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը ստորագրել է եռակողմ հայտարարությունը և այդ հայտարարության մեջ ընդգծվել է, որ Լաչինի միջանցքը պետք է մնա ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո»,- մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից ապօրինի է անցակետ տեղադրելը  և դա ստորագրված փաստաթղթի խախտում է։ 

Նա ընդգծեց՝ Ռուսաստանը չպետք է խախտի ստորագրված փաստաթղթի պայմանները։

«Արևմուտքից արված որևէ ենթադրյալ հայտարարություն չի կարող դառնալ Ռուսաստանի Դաշնության և մեր հարաբերություններում կարևորագույն կամ առանցաքային գործոն։ Չեմ կարծում, որ Արևմուտքը որևէ մեկի ձեռքը բռնել է և թույլ չի տալիս, որ իր պարտավորությունները կատարի»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։