Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

«Մեղրու սար» կոչվող հատվածում, Լոռու մարզում (բացի Ալավերդի քաղաքից), Սյունիքի մարզի Քաջարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Լոռու մարզի (բացի Ալավերդի քաղաքից), Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանների, Գյումրի-Բավրա, Ալյագյազ-Արթիկ և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։