Միջազգային հանրությունը ո՛չ անջատելու է, ո՛չ էլ՝ փրկելու․ Ոսկանյան

Միջազգային հանրությունը ո՛չ անջատելու է, ո՛չ էլ՝  փրկելու․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

««Միջազգային կառույցները», «միջազգային հանրությունը», «անջատում հանուն փրկության» և նմանատիպ այլ արտահայտություններ դատարկ ու սին խոսքեր են։ 

Ներեցեք դառը ճշմարտության համար, բայց միջազգային հանրությունը ո՛չ անջատելու է, ո՛չ էլ՝  փրկելու։ 

Անջատելու, փրկելու և թշնամուն ջախջախելու գործառույթը հենց մերն է՝ Հայաստանինն ու հայությանը, մենք էլ պետք է իրականացնենք այն, եթե կառուցենք դաշնակիցների լայն շրջանակով և ներքին ռեսուրսների գերհամախմբմամբ Հայաստան պետություն-ամրոցը։ 

Իսկ լալկաններին առավելագույնը խղճում են, երբեմն՝ ողորմություն շպրտում։

#հավերժականՀայաստանը»։