Անիշխանություն՝ բանակում

Անիշխանություն՝ բանակում

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն է, ում ղեկավարության պայմաններում բանակում ամենաթողություն և անիշխանություն է: 

Հերթական զոհը 

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ 

Պատասխանատուն Փաշինյանն է 

Բանակում ամենաթողության ու ոչ արդյունավետ կառավարման հետևանքով կրկին զոհ ունենք. վերջին մի քանի շաբաթվա ընթացքում արդեն 7-րդ զոհը ոչ թշնամու կրակոցից:
Աբսուրդն այն է, որ այս ամենին չի հետևում պատասխանատվությունը. պաշտոնանկ չեն արվում ո'չ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ո'չ ԳՇ պետը կամ ՌՈ պետը:
Ենթադրում ենք, որ իր ենթակաների «հովանավորը» հենց Սուրեն Պապիկյանն է, ով, իր հերթին, հովանավորում է Փաշինյանի կողմից: Այդպիսով՝ բանակը խժռող «ներքին թշնամին» մեկ անուն ունի ու այդ անունը Նիկոլ Փաշինյան է:

Վահրամ Բագրատյան